Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրանի նախագահ Հասան Ռոհանին, անդրադառնալով երկրում առկա բնապահպանական խնդիրներին, տողատակով մեղադրել է Թուրքիային տարածաշրջանում ջրային ռեսուրսները չարաշահելու մեջ, ինչը լուրջ հետևանքների է հանգեցրել հենց Իրանում:
Ըստ IRNA գործակալության՝ Ռոհանին, մասնավորապես, ասել է. «Բնապահպանության ոլորտում մենք պետք է համագործակցենք տարածաշրջանի երկրների և մեր հարևանների հետ, քանի որ որոշ հարցեր կապված են հարևան երկրների հետ, իսկ որոշ հարցեր՝ այն բանի հետ, որ հարևան երկրները պետք է արդարացիորեն օգտագործեն գետային ջուրը:
Եթե երկու մեծ ու հզոր գետեր Տիգրիսը և Եփրատը (ակունքը՝ Արևմտյան Հայաստանում, այժմ՝ Թուրքիա) օգտագործվեն միայն մեկ երկրի կողմից, իսկ հոսանքով դեպի ներքև գտնվող երկիրը չորանա, հետևանքները կանդրադառնան հարևան երկրների, այսինքն՝ մեզ վրա: Երբ ջրամբարներ են կառուցվում մեզանից դեպի արևելք գտնվող երկրում, ջուրը չի հասնում Համուն լիճ, էկոլոգիական խնդիր է առաջանում»:
Ավելի վաղ Իրանը հայտնել էր, որ երաշտը Խուզեստան նահանգում, որտեղ վերջին օրերին անկարգություններ էին տեղի ունենում խմելու ջրի բացակայության պատճառով, առաջացել է Թուրքիայի կողմից Եփրատ գետի վրա ջրամբարի կառուցման հետևանքով: Ջրամբարի կառուցումը Թուրքիայի ջրային քաղաքականության մի մասն է, որն ուղղված է տարածաշրջանի ջրային ռեսուրսների վերահսկմանը: