Փոխարժեքներ
03 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.16 |
EUR | ⚊ | € 422.18 |
RUB | ⚊ | ₽ 4.6495 |
GBP | ⚊ | £ 505.97 |
GEL | ⚊ | ₾ 141.47 |
Վրաստանում ՀՀ դեսպանատնից հայտնում են, որ Վրաստանի Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով այս պահին փակ է դեպի Սադախլոյի անցակետ քաղաքացիների տեղաշարժը (սահմանափակումը չի վերաբերում բեռնատարներին)։
Վրաստանում ՀՀ դեսպանությունն ակտիվ աշխատանքներ է տանում Վրաստանում գտնվող ՀՀ քաղաքացների՝ Վրաստանից ելքն ապահովելու ուղղությամբ։
Վրաստանում ՀՀ դեսպանատնից ավելի վաղ հայտնել էին, որ Վրաստանի վարչապետի գլխավորությամբ գործող միջգերատեսչական կազմակերպչական խորհուրդը այսօր որոշում է կայացրել, որ քաղաքացիների համար (խոսքը չի վերաբերում բեռնափոխադրումներին) վրաց-հայկական անցակետերից կաշխատի միայն Սադախլոյի անցակետը, որը հնարավորություն կունենան հատել միայն իրենց հայրենիք վերադարձող ՀՀ և Վրաստանի քաղաքացիները։
Տեղեկացնենք նաև, որ Սադախլոյի անցակետը հնարավոր է հատել միայն ժամը 10:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում:
Հավելենք, որ բեռնափոխադրումների համար հայ-վրացական բոլոր անցակետերը գործում են առանց սահմանափակումների: