|
Փոխարժեքներ
13 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 421.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.2971 |
| GBP | ⚊ | £ 490.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
Google ընկերությունը հայտարարել է YouTube վիդեոծառայության թարմացված ինտերֆեյսի թողարկման մասին, հաղորդում է IXBT-ը:
Այն մի քանի օգտակար ֆունկցիա կունենա:
Մշակողները մեծացրել են հոլովակների նշաններն ու ընդլայնել նկարագրությունները: Արդյունքում հետաքրքիր կոնտենտ գտնելն ավելի հեշտ է դարձել: Բացի այդ, գլխավոր էջում լոգոներ են ավելացել:
Համակարգիչների համար հայտնվել է դիտման հարմար հերթ, որում հնարավոր է ավելացնել տեսանյութ՝ առանց ընթացիկ տեսանյութի վրա դադարի նշանը սեղմելու:
Դիտարկչի էջի փակելուց հետո հերթը վերանում է, սակայն տեսանյութը հնարավոր է ավելացնել «Դիտել ավելի ուշ» փլեյլիստում:
Թարմացված ինտերֆեյսը աստիճանաբար կտարածվի եւ շուտով հասանելի կդառնա բոլոր օգտատերերի համար վեբ տարբերակով եւ Android ու iOS պլանշետների վրա: