կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-23 11:22
Քաղաքական

Այս վիրուսը փոխեց աշխարհն ու աշխարհակարգը. Դ. Վանյան

Այս վիրուսը փոխեց աշխարհն ու աշխարհակարգը. Դ. Վանյան

Դավիթ Վանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Չգիտեմ՝ ինչպե՞ս հայտնվեց ԿՈՐՈՆԱՎԻՐՈւՍԸ, բնական ճանապարհով, թե՞ արհեստական, ո՞վ է կանագնած այս ամենի ետևում, որևէ գերտերությու՞ն, անտեսանելի, ծպտյալ համաշխարհային մի կառավարությու՞ն, թե՞ ամեն ինչ պարզից էլ պարզ է, ու չկա որևէ դավադրություն։ Բայց այն, որ այս վիրուսը փոխեց աշխարհն ու աշխարհակարգը, դա միանշանակ է։ Յոթանասունհինգ տարի կառուցված՝ ետպատերազմյան, գլոբալիզացված, տաքուկ կյանքին սովոր, կիսաքնկոտ, սպառողական քաղաքակիրթ աշխարհը մեկ ամսվա ընթացում, այս ճգնաժամին ու համաճարակին անպատրաստ՝ թաքնվեց իր ազգային պետություն - բնակարաններում։ Իտալիա, Իսպանիա, գերմանիա՝ առաջատար ժողովրդավաար երկրներ են, որոնք չկարողացան կազմակերպվածության այնպիսի մակարդակ ցույց տալ, ինչպիսին ցուցաբերեց ավտորիտար Չինաստանը՝ լոկալիզացնելով ու հաղթահարելով այս հիվանդությունը։ Եվ հիմա Չինաստանը իրեն բացահայտում է որպես համաշխարհային առաջնորդ երկիր, իր օգնության ձեռքն է մեկնում աշխարհին, և այս ամենը առանց ավելորդ աղմուկի ու ճչացող ինքնագովազդի։

Շատ կարևոր է ինքնակազմակերպվածության մակադակն ու պետության, հասարակական խմբերի ու անհատների, այսինքն յուրաքանչյուր քաղաքացու անձնական պատասխանատվության գիտակցումը, որովհետև, կարծես թե կենսաբանական պատերազմի փորձ ենք ձեռք բերում, կարծես թե վաղվա պատերազմի մի սցենար - փորձություն է սա։

Սահմանները դարձյալ ստացան իրենց առաջնային նշանակությունը։ Ռազմական ուժերից՝ գրեթե զուրկ երկրներում կարևորվեց բանակների դերը, որպես արտակարգ իրավիճակների դեմ պայքարի միջոցի։ Ամեն ոք իր տունը քաշված իր ճակատամարտն է հայտարարել անտեսանելի մի թշնամու, և մի միտք է թևածում օդում, մի եզրակացություն՝ ինքդ քո վրա պիտի դնես հույսդ, քո տնտեսության, քո ազգային հատկանիշների, քո քաղաքացու պատասխանատվության, քո՝ ճգնաժամային իրավիճակներին դիմակայելու հատկությունների, քո կառավարության վրա, որովհետև՝ այդպիսին է այսօրվա աշխարհը, և հաղթում է նա, ով կկարողանա մոբիլիզացնել իր ազգային ներուժը։

Ազգային համաձայնության ու ներդաշնակության ժամ է, այլևս։ Սա չի նշանակում, որ մենք ամեն ինչ մոռացած, պիտի դադարենք ապրելուց, սակայն իրար հայհոյելը, մեղադրելը, երևույթներին քաղաքական աստառ հաղորդելը իսպառ պիտի վերանան այսօր։

Այսօրվա աշխարհում հաղթելու է նա, ով կգտնի իր ազգային շահը, կքայլի իր սրտի քայլերին համահունչ, իսկ մեր՝ վերջին երեուն տարիների դառը կյանքը, երկրաշարժն ու պատերազմը, շրջափակումերն ու զրկանքները հնարավորություն են տալիս այս փրձությանը ևս մդիմակայել արժանավայել կերպով»։