կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-10 21:36
Առանց Կատեգորիա

Արդարադատության փոխնախարարի «գիշերային արկածը» անհարկի աղմուկի տեղիք տվեց. Գևորգ Դանիելյան

Արդարադատության փոխնախարարի «գիշերային արկածը» անհարկի աղմուկի տեղիք տվեց. Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նորանշանակ արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանի «գիշերային արկածը» անհարկի աղմուկի տեղիք տվեց։ Նախ, ազգականս չէ, ինչպես կարծում են առանձին լրագրողներ, պարզապես ճանաչում եմ, որպես ինքնատիպ մտածող ու լավ երիտասարդ մասնագետի։ Միաժամանակ, իր բազում դատողություններ համարում եմ անընդունելի և զուտ քաղաքական շահերով թելադրված, ինչը պայմանավորված է հայտնի քաղաքական թիմին պատկանելու՝ ներկայիս իրավաքաղաքական մշակույթով։

Ինչևէ, իմ խորին համոզմամբ, ընդամենը բարի, իրեն բնորոշ ինքնատիպ կատակ է արել, ինչը չարժե շտապել և ինքնախոստովանական ցուցմունք որակել։ Այս բնույթի քարոզչությունը գերադասելի է, քան այն բռի, տարրական քաղաքակրթության հետ որևէ աղերս չունեցող, զուտ հակակրանք առաջացնող «սգո սերվիզի» տեսարանները, և ոչ միայն։ Ինչ վերաբերում է կենսագրությանը, ապա նա շահեկանորեն տարբերվում է շատ այլ գործընկերներից ...»: