Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Պորտուի» նախագահ Ժորժե դա Կոշտան հայտնել է, որ դարպասապահ Իկեր Կասիլյասը որոշել է ավարտել իր մասնագիտական կարիերան։ «Կասիլյասը ժամանեց «Պորտու» եւ ճաշի ընթացքում հայտնեց ինձ, որ ուզում է ավարտել կարիերան։
Դրանից հետո էլ ասաց, որ ուզում է առաջադրվել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններում։ Ես ուրախ էի լսել, որ նա նոր պլաններ ունի։ Իր կարիերայի ողջ ընթացքում նա ցույց տվեց տպավորիչ խաղ, հանդես գալով ընդամենը երկու թիմում։ Մենք գիտենք, որ երկու թիմերն էլ ընդմիշտ կմնան նրա սրտում»,- O Jogo-ի փոխանցմամբ ասել է դա Կոշտան։
Հիշեցնենք, որ 38-ամյա Կասիլյասը հանդես է եկել «Ռեալում» եւ «Պորտուում»։ Նա հանդիսանում է աշխարհի չեմպիոն եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն։