|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԱԱԾ-ն երեկ տարածված հաղորդագրությամբ ինքնախոստովանեց, որ տեղեկություններ է հավաքագրում նախկին իշխանությունների (այժմեան ընդդիմության) քաղաքական գործունեության մասին:
Ավելին, ԱԱԾ-ն այդ տեղեկությունները հաղորդագրությամբ տարածելու միջոցով փորձ է արել իշխանությունների քաղաքական ընդդիմությանը զրկել որոշակի դիվիդենտներից:
Սա այն է, ինչ ԱԱԾ-ն անում էր միշտ: Պարզապես, այժմ դա արվում է յուրովի «թափանցիկությամբ»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է պատասխանի, թե արդյո՞ք ինքն է արտոնել, որ իրեն ենթակա կառույցը ընդդիմության քաղաքական գործունեության մասին տեղեկություններ հավաքագրի»: