կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-15 16:55
Արցախ

ԱՀ ՀՅԴ` 2020թ. ընտրացուցակի 1-ին քառյակը

ԱՀ ՀՅԴ` 2020թ. ընտրացուցակի 1-ին քառյակը

«Ապառաժը» ներկայացնում է ՀՅ Դաշնակցության ցուցակը, որը գլխավորում են.

Դավիթ Իշխանյան

Ծնվել է 1968թ. դեկտեմբերի 27-ին Մարտունու շրջանի Աշան գյուղում: Արցախյան ազատագրական պայքարի և կամավորական շարժման ակտիվ մասնակից է, ուսանողական ջոկատի գործուն անդամ: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում, եղել Մարտունու շրջանի թիվ 28 գումարտակի հրամանատար: Եղել է Աշանի միջնակարգ դպրոցի տնօրեն, այնուհետև՝ Աշան համայնքի ղեկավար: Ընտրվել է ԱՀ Աժ 1-ին և 6-րդ գումարման պատգամավոր: 1989-ից անդամակցում է ՀՅԴ-ին: ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչն է: Պարգևատրվել է «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանով և «Մխիթար Գոշ» մեդալով:

Արթուր Մոսիյան

Ծնվել է 1971թ. հունվարի 15-ին Մարտունի քաղաքում։ Ուսանողական ջոկատի կազմում մասնակցել է ղարաբաղյան շարժմանը։ Ծառայել է Արցախի Պաշտպանության բանակում՝ շարքայինից մինչև պաշտպանական շրջանի հրամանատարի տեղակալ։ Եղել է Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ, արդարադատության նախարար, Արցախի Վերահսկիչ պալատի նախագահ, Արցախի Գլխավոր դատախազ: Ընտրվել է Արցախի Ազգային ժողովի 3-րդ գումարման պատգամավոր: 1990- ից ՀՅԴ անդամ է: Պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով և «Մխիթար Գոշ» մեդալով։

Վահրամ Բալայան

Ծնվել է 1962թ. օգոստոսի 22-ին Մարտունու շրջանի Գիշի գյուղում: Պատմական գիտությունների դոկտոր է, պրոֆեսոր: Տարիներ շարունակ եղել է ԱրՊՀ պատմության ամբիոնի վարիչ, ապա՝ պրոռեկտոր: Ընտրվել է ԱՀ 3-րդ, 5-րդ և 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր, 2015-ից՝ ԱԺ փոխնախագահն է: 1991-ից ՀՅԴ կուսակցության անդամ է: Պատմական գիտությունների դոկտոր է, պրոֆեսոր, 124 գիտական աշխատանքների հեղինակ: Պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով և «Երախտագիտություն» մեդալով:

Արմինե Հարությունյան

Ծնվել է 1972թ. սեպտեմբերի 4-ին Ստեփանավանի շրջանի Գյառգյառ գյուղում: Աշխատել է Շոշի միջնակարգ դպրոցում՝ որպես ուսուցիչ ու կազմակերպիչ, գյուղատնտեսական քոլեջում՝ որպես քիմիայի դասախոս, ապա ԱՀ գործադիր իշխանության զանազան գերատեսչություններում զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ: Այժմ ԱՀ նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության քարտուղարության նամակների բաժնի վարիչն է: 2011թ. Հայ օգնության միությամ անդամ է: ՀՕՄ-ի Արցախի միավորի ատենապետուհին է: Անկուսակցական է: