կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-21 14:00
Աշխարհ

Զախարովան մեկնաբանել է Վրաստանում կատարվածը

Զախարովան մեկնաբանել է Վրաստանում կատարվածը

Վրաստանում անկարգությունները ամենաշատը վնասել են հենց երկրին, դա սարսափելի սադրանք է: Նման կարծիք իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան. հայտնում է РИА Новости-ն:

«Ծայրահեղականների սադրանք, կուսակցությունների միջև իշխանության համար մղվող պայքար… Քաղաքականություն…Ժողովրդավարություն: Եվ ես չեմ հեգնում, դա ժամանակակից աշխարհի իրողություններն են»,- գրել  է նա:

Խոսելով ՌԴ պատվիրակության ղեկավար, Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի մասին` նա նշել է, որ  ժամանել է Վրաստանի հրավերով` խաղաղ նպատակներով, և երբեք չի մասնակցել հակավրացական գործունեությանը:

Երեկ Վրաստանի խորհրդարանում անցկացվող` Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի ժամանակ սկանդալ է տեղի ունեցել: Վրացի  ընդդիմադիր պատգամավորներին դուր չի եկել, որ Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, որը նախագահում էր նիստը, նստել է Վրաստանի խորհրդարանի խոսնակի տեղում: Ավելի ուշ ակտիվիստները հավաքվել են խորհրդարանի շենքի մոտ և այրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկարը: Այնուհետև իրավիճակն ավելի է լարվել:

Գիշերը Թբիլիսիի խորհրդարանի մոտ հարյուրավոր ցուցարարներին ցրելու համար Վրաստանի ՆԳՆ-ն կիրառել է ջրցաններ, ռետինե փամփուշտներ, զրահամեքենա, հրշեջ մեքենա և լուսաձայնային նռնակներ: Նրանք պահանջում էին ՆԳՆ ղեկավարի և խորհրդարանի նախագահի հրաժարականը: