կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-18 13:29
Քաղաքական

Անսպասելի էր, որ մեր խոսքն իշխանությունները թրոլինգի ու սպառնալիքի վերածեցին. Մարուքյան

Անսպասելի էր, որ մեր խոսքն իշխանությունները թրոլինգի ու սպառնալիքի վերածեցին. Մարուքյան

Խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկմանն ընթացքը անակնկալ էր ԼՀԿ-ի համար, որովհետև չէինք սպասում, որ ընդդիմադիր խոսքը կարող է վերածվել «թրոլինգի, ձեռք առնելու, մուննաթի, նաև որոշ դեպքերում ` սպառնալիքի». այսօրվա խորհրդարանական ճեպազրույցների ժամին հայտարարեց  «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը` նշելով, որ նիստից հետո կուսակցությունը ատելության խոսքի հարձակման է ենթարկվել, ինչպես նաև որոշակի մեդիա մանիպուլյացիաների, կեղծ լուրերի թիրախ է դարձել: Բայց այդ ամենը, ըստ պատգամավորի, չի խանգարելու իրենց, ու իրենք զուսպ, հանգիստ, հետևողական շարունակելու են աշխատել` հավատարիմ մնալով իրենց սկզբունքներին:

Մարուքյանը բնական է համարում իշխանությունների պնդումները, թե որևէ ճնշում չի եղել, ընդամենը քաղաքական բանավեճ է եղել:

Ինչ վերաբերում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի այն դիտարկմանը, թե ընդդիմությունը հնարավորություն է ունեցել հարցեր տալու, և թերևս առաջին անգամ էր, որ քվեարկության հարցում անկաշկանդ էին, պատգամավորը զարմացավ. «Ինչպե՞ս դա հասկանալ, նոր Հայաստանում հարցեր տալն արդեն ձեռքբերո՞ւմ է համարվում: Ի՞նչ է, գալու էին` ծեծեի՞ն: Եթե դա պրոգրես է, ապշած եմ»:

Դառնալով Yerkir.am-ի հարցին, թե ո՞ւմ նկատի ունեն իշխանությունները` ընդդիմությանն անկաշկանդ չլինելու մեջ մեղադրելով, Մարուքյանը պատասխանեց. «Տարօրինակ է այդ դիտարկումը, որովհետև թե՛ «Ժառանագություն»-ը, թե՛ ՀԱԿ-ը, թե՛ «Արդարություն դաշինքը» կամ ԱԻՄ-ը կարողացել են ազատորեն դեմ լինել: Փոխհրաձգություն չկար մեր և իշխանության միջև, կար դեբատ, ինչից, հուսով եմ, բոլորը դասեր են քաղել և կշարունակեն քաղաքակիրթ աշխատանքը»: