|
Փոխարժեքներ
20 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Արցախի պաշտպանության բանակի զորամասերից մեկում դեպք է գրանցվել, որի հետեւանքով կա երկու վիրավոր: Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ հերքելով տարածված տեղեկությունները, թե զոհ կա:
«Մեկի կյանքին առնվազն վտանգ չի էլ սպառնում: Իրավիճակի մասին կիրազեկենք ինչպես կարգն է: Տեղի ունեցածը միջադեպ է, տեղի է ունեցել զորամասերից մեկի տարածքում, այլ մանրամասներ չեմ կարող հայտնել»,- ,ըստ Yerkir.am-ի, Facebook-ի իր էջում նշել է նա:
Նշենք, որ քիչ առաջ Արցախի ՊՆ-ի կողմից տարածված հաղորդագրության համաձայն՝ հունվարի 24-ին՝ ժամը 06:55-ի սահմանում, ՊԲ հյուսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 2001թ. ծնված Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը և 2000թ. ծնված Արմեն Ջոնիկի Մեսրոպյանը:
Վիրավորում ստացած զինծառայող Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանի վիճակը գնահատվում է ծանր:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: