Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանն, ըստ Yerkir.am-ի, իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Իմ շատ հարգելի ընկերներ։ Այսօր ժամը 13։00-ին, Վերաքննիչ Դատարանում տեղի կունենա դատախազության կողմից իմ խափանման միջոցի մասին առաջին ատյանի դատարանի կողմից կայացրած վճռի բողոքարկման դատը։ Հնարավոր է, որ ես նորից կկալանավորվեմ։ Ամեն ինչ հիասքանչ է և կալանավորվելու դեպքում պայքարս կշարունակեմ կալանավայրից ինչպես և դա արդեն արել եմ։
Հպարտանում եմ ձեզանով, սիրում եմ բոլորիդ, խոնարհվում եմ ձեր առաջ)))))))»:
Հիշեցնենք, անցած տարվա հուլիսին Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) ձերբակալել էր Վարդանյանին, պնդելով՝ վերջինս խոստովանել է, որ հիմնադրամի միջոցներն օգտագործել է անձնական նպատակներով, դրանք ուղղելով նաև տարբեր առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելուն: Անցած տարի Վարդանյանը գրավով ազատ էր արձակվել:
Օրեր անց հրաժարական ներկայացնելով «Հայաստան» հիմնադրամի տնօրենի պաշտոնից՝ նա հաղորդագրություն էր տարածել, որում ներողություն էր խնդրում ժողովրդից, «Հիմնադրամի բոլոր նվիրատուներից` մեծ ու փոքր, թոշակառու և խոշոր բարերար, աշխարհասփյուռ տեղական մարմինների ներկայացուցիչներից, Հիմնադրամի բոլոր նվիրյալներից»: