Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարությունը այսօրվա նիստում պահուստային ֆոնդից 26,600,000 դրամ հատկացրեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին՝ թվային հեռուստատեսության լսարանի ուսումնասիրության, եթերի մոնիտորինգի արժանահավատությունը և հեռուստաչափումներն իրականացնելու նպատակով: Աուդիտ կիրականացնի Հայաստանում հեռուստաչափումներ անցկացնող «Ադմոսֆեր Արմենիա» ընկերությունը:
Ու միանգամից հարց է առաջանում, ինչո՞ւ է հեռուստաշուկայում աուդիտ իրականացնելու նախաձեռնությունը ստանձել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդը, այն դեպքում, երբ 2021-ին նախատեսված է հեռուստաընկերությունների լիցենզավորման նոր մրցույթ անցկացնել:
Պարզից էլ պարզ է, որ «աուդիտի» արդյունքները այստեղ շատ կարևոր են ու հարնապետության որոշ ծննդաբերական բաժանմունքների սարքավորումների համար գումար չունեցող կառավարությունը 26,6 մլն դրամ է հատկացնում ընդդիմադիր լրատվամիջոցներին լռեցնելու նպատակով:
Բայց սա ամենը չէ, Նիկոլ Փաշինյանը մինչ վարչապետ լինելը, լրագրող է եղել, ունեցել է և ունի էլեկտրոնային լրատվամիջոց ու հիմա կառավարական աթոռին հարմար տեղավորված հայտարարում է. «Հայաստանում կոռուպցիոներների հեռուստատեսություն կա: ՀՀ-ում առնվազն երկու հեռուստաընկերություն կա, որ էդ լոգոյի տեղը գրել է կոռուպցիա կամ «Կոռուպցիա գրուպ» ընկերությունը ներկայացնում է լուրերի հրատապ թողարկումը»:
«Ամենակարող» կառավարությունը պարզվում է գտել է ելքը՝ իրական սեփականատերերին բացահայտելու մեխանիզմներ է մշակում:
Հետո նա կառավարության թափանցիկ գործունեությունից խոսեց, մոռանալով երևի, որ այդ նույն «թափանցիկ» աշխատանքի արդյունք էր, որ սեփական «դուխով» ժողովրդից թաքուն բարձրացվեցին պետական չինովնիկների աշխատավարձերը, հետո էլ «շատ լավ» աշխատանքի համար աստղաբաշխական պարգևավճարներ շռայլեցին:
«Հայաստանում հեռուստաընկերությունների վերահսկողության գործառույթը այսօր գտնվում է Հանրապետութան նախկին ղեկավարության հետ ընտանեկան կապեր ունեցող անձանց վերահսկողության ներքո: Պետք է բացահայտենք հեռուստաընկերություների իրական սեփականատերերին»,- ասաց գործադիրի ղեկավարը:
Այս ամենը քննարկել են կառավարության այսօրվա նիստում՝ մեսիջներ ուղարկելով կամ, ավելի ճիշտ, մատ թափ տալով ի տես «անհնազանդ» հեռուստաընկերությունների: