կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-16 11:48
Իրավական

Ժամկետային զինվորական ծառայությունից ապօրինի ազատելու մասին շորթման դեպք է բացահայտվել. ԱԱԾ

Ժամկետային զինվորական ծառայությունից ապօրինի ազատելու մասին շորթման դեպք է բացահայտվել. ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հանցագործության մասին հաղորդում ստանալով ՀՀ քաղաքացուց, ստացել է փաստական տվյալներ, որ ՀՀ քաղաքացիներից մեկը հեռախոսազանգերով և տեղանշած վայրերում թողնված նամակներով ՀՀ ՊՆ Լոռու մարզի տարածքային զինվորական կոմիսարից՝ զորակոչային տարիքի հասած 3 երիտասարդներին ժամկետային զինվորական ծառայությունից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ իբր ապօրինի ազատելու արատավորող տեղեկությունը ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը հայտնելու սպառնալիքով, 2019թ. հոկտեմբերին շորթմամբ պահանջել է 2 հաշվեհամարների փոխանցել առանձնապես խոշոր՝  30.000 ԱՄՆ դոլար չափով գումար. Yerkir.am-ին հայտնում են ԱԱԾ-ից:

Ձեռք են բերվել լրացուցիչ տվյալներ նույն հեռախոսահամարի օգտատերից մեկ այլ ՀՀ քաղաքացուց՝ երեխաներին ժամկետային զինվորական ծառայությունից ապօրինի ազատելու արատավորող տեղեկությունը ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը հայտնելու սպառնալիքով առանձնապես խոշոր՝ 15.000 ԱՄՆ դոլարի չափով, գումար պահանջելու վերաբերյալ։

Հանցագործների ինքնությունը բացահայտվել է, անձինք պարզաբանվել են:

Հարուցվել է քրեական գործ, որը 2019 թ. նոյեմբերի 21-ին փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե՝ ըստ քննչական ենթակայության նախաքննությունը շարունակելու համար։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։