Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երրորդ երկրներից շուրջ 750 ապրանքատեսակների ներկրման դեպքում հունվարի 1-ից գործում են ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերը: Հայաստանին տրամադրված արտոնյալ ժամկետը սպառվել է, և ԵԱՏՄ-ի շրջանակում սահմանված նոր մաքսատուրքերի կիրառումն ուժի մեջ է մտել:
ՀՀ-ը ԵԱՏՄ անդամ է և որոշակի պարտավորություններ ունի՝ նույնականացնելու նաև մաքսային քաղաքականությունը: Yerkir.am-ի հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի համակարգող, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Թադևոս Ավետիսյանը նախանշեց այն հնարավոր տարբերակները, որոնց կարող է բախվել մեր տնտեսական կյանքը մաքսատուրքերի կիրառումն ուժի մեջ մտնելուց հետո: Հունվարի 1-ից մի շարք ապրանքատեսակների համար սահմանվել են միասնական մաքսատուրքեր, որոնք գործում են ԵԱՏՄ տարածքում:
Մտահոգիչն այն է, որ 750-ից ավելի ապրանքների մաքսատուրքերը տարբեր չափերով բարձրանալու են, դրանց մի մասն առաջին անհրաժեշտության ապրանքներ են՝ սննդամթերք, օրինակ՝ բուսական յուղ, կարագ, մսամթերք, թռչնամիս: Այդ ապրանքատեսակների զգալի մասը ներկրվում է ԵԱՏՄ-ից դուրս՝ երրորդ երկրներից: Բնականաբար, մաքսատուրքի բարձրացումը ենթադրում է, որ Հայաստանում այդ ապրանքների վաճառքի գները կբարձրանան: Բայց, ինչպես նկատում է Թադևոս Ավետիսյանը, սա չի նշանակում, որ համատարած գնաճ կունենանք, որովհետև այդ նույն ապրանքները նաև հնարավոր է ներկրել ԵԱՏՄ երկրներից: Խնդիրը սպառողի տեսանկյունից վերաբերելու է ընտրության հնարավորության սահմանափակմանը նաև երբ գնորդը կանգնի որակի ընտրության առաջ՝ գնել երրո՞րդ երկրից , թե՞ ԵԱՏՄ անդամ երկրներից ներկրված ապրանք: Այս դեպքում չի բացառվում, որ մրցակցության թուլացումը կհանգեցնի գնաճի:
ԵԱՏՄ-ից ներկրվող ապրանքներն այսօր մեր շուկայում մրցակցում են նաև երրորդ երկրներից ներկրվածների հետ, ու երբ դրանք մաքսատուրքի պատճառով թանկանում են, հետևաբար, դա կարող է բացասական իմաստով խթանել ԵԱՏՄ-ից ներկրված նույնանուն ապրանքների գների թանկացմանը: Եթե նորզելանդական կարագի գինը թանկանա, ռուսական կարագի գինը ևս հնարավոր է, որ բարձրանա: Տեղական արտադրողի համար այդ իրավիճակն առաջին գնահատմամբ պետք է որ դրական ազդեցություն ունենա. երբ երրորդ երկրներից բերվող ապրանքների մաքսատուրքերը թանկանան, հնարավոր է, որ դա խթանի տեղական արտադրությանը՝ վերլուծում է տնտեսագետը: Բայց դա արդար մրցակցության համար անբարենպաստ պայմաններ կստեղծի, որովհետև տեղական արտադրանքն ավելի շատ մրցակից է ԵԱՏՄ երկրների, ոչ թե երրորդ երկրների ապրանքների հետ: Թե 750 ապրանքների մաքսատուրքերի բարձրացումն ինչպիսի սոցիալական և տնտեսական ազդեցություն կունենա, այս փուլում դժվար է գնահատել: Բայց Թադևոս Ավետիսյանի ենթադրությունները մի քանի ուղղություններով են:,-կանխատեսում է տնտեսագետը:
Թե թանկաացումը քանի տոկոս կկազմի, Թադևոս Ավետիսյանը հիմա դժվարանում է ասել. ամեն ինչ կախված է այն բանից, թե մրցակցային ինչ պայմաններ ու միջավայր կստեղծվի, տեղական արտադրողներն ինչ չափով կավելացնեն նույնանուն ապրանքների արտադրությունը, ԵԱՏՄ-ից, երրորդ երկրներից ապրանք ներկրողները գնային ինչ քաղաքականությամբ կառաջնորդվեն՝ կխված շահույթ ստանալու իրենց նախատեսած չափից: Այս գործոնները ժամանակի ընթացքում կդրսևորվեն, ու ըստ այդմ էլ առարկայական գնահատականներ տալու հնարավորություն կլինի:
,-կարծում է տնտեսագետը:
Նվազագույն աշխատավարձը բարձրացել է, բայց դրան զուգադրվում է եկամտահարկի կիրառման քաղաքականությունը. բարձր աշխատավարձի եկամտային բեռը նվազեցվել է, իսկ ցածրինը մնացել է նույնը:
Տնտեսագետի դիտարկմամբ՝ Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամակցող երկրների շուկայում ինտեգրվելու հնարավորություն ունի:,- ներկայացրեց Թադևոս Ավետիսյանը: Նրա կարծքով այս իրողությունը բավականին մտահոգիչ է. մենք ԵԱՏՄ-ին անդամակցում ենք՝ որոշակի գին վճարելով: Ու եթե ԵԱՏՄ պայմաններին ենթարկվում ենք, ուրեմն պետք է գոնե դրական ակնկալիքներ էլ ունենանք՝ օգտվելով ԵԱՏՄ մեծ շուկայում ինտեգրվելու հնարավորությունից:
Փորձը ցույց է տալիս, որ ԵԱՏՄ անդամ երկրների արտահանումների ցուցանիշներն աճել են, ԵԱՏՄ շուկայում նրանց ապրանքաշրջանառությունն աշխուժացել է, թեև տարբեր երկրներ տնտեսական աճի տարբեր արդյունք են ցույց տվել: Օրինակ՝ Բելառուսն ու Ղազախստանն օգտվել են ԵԱՏՄ մեծ շուկայի լայն հնարավորություններից, բացի ներկրում-արտահանումից, այդ շուկայում նաև լուրջ կապիտալ է ներդրվել: Ի վերջո, ԵԱՏՄ անդամ երկրների ինտեգրման նպատակը տնտեսական արդյունք, եկամուտների ավելացում ապահովելն է: Հայաստանի պարագայում արտահանման առաջանցիկ աճին արդեն հաջորդել է ցուցանիշի անկումը: Ըստ Թադևոս Ավետիսյանի՝ իրականությունը մտահոգիչ է, պետությունը լուրջ անելիք ունի՝ արտահանման 25 տոկոս աճից հետո ունենք 9 տոկոս աճ: Այսօրվա կառավարությունը մեր երկրի տնտեսական զարգացման շարժիչը համարում է արտահանումը, որը փաստացի նվազում է գրանցում: