Սիրելի՛ հայրենակիցներ, իսկ դուք տեղյա՞կ եք, որ 2022 թվականի հունվարի 1-ից նոր թանկացումներ են լինելու, ավելանալու են մի շարք ապրանքների հարկերը, մասնավորապես ակցիզային հարկը և դրա չափով ավելացված արժեքի հարկը: Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ավելացրել է հետևյալ ապրանքների հարկերը, այս բարձրացման հետ կապ չունի ոչ ոք, սա բացառապես այս իշխանությունների ծրագիրն ու նախաձեռնությունն է: Այսպիսով.
Օղու մեկ լիտրի հարկը 2030 դրամից կդառնա 2640 ՀՀ դրամ՝ շուրջ 30 տոկոս: Մինչև այս իշխանության ի հայտ գալը, այս հոդվածով հարկի դրույքաչափը պետք է ավելանար մինչև 2021 թվականը, դառնար 1100 դրամ և մնար այդպես նաև 2022 թվականին:
Կոնյակի հարկերը կավելանան ևս 1.06 անգամ: Հասկանալու համար նշեմ, որ երեք տարեկան 0.5 լիտր կոնյակի ակցիզային հարկը 2021 թվականի կազմում է 1236 դրամ, հիմա կավելանա 36 դրամով, նույն տարողության հինգ տարեկանը կավելանա 42 դրամով, տաս տարեկանը՝ 72 դրամով և այդպես շարունակ:
Խաղողի գինիները, գարեջուրը, մրգային օղիները նույնպես կավելանան 3 տոկոսով:
Ծխախոտը 2021 թվականին հարկվում է 11070 ՀՀ դրամ ամեն 1000 հատի համար, իսկ 2022 թվականի կավելանա դառնալով 12730 ՀՀ դրամ՝ շուրջ 15 տոկոս: Մեկ տուփ 20 հատ ծխախոտը առնվազն կբարձրանա 40 դրամով: Մինչ այս իշխանության ի հայտ գալը, այս հոդվածով հարկի դրույքաչափը 2022 թվականին պետք է մնար հարկման բազայի 15 տոկոսը, բայց ոչ պակաս 11070 դրամ:
Կբարձրանա նաև բենզինի դիզելային վառելիքի, սեղմված գազի, քսայուղերի, հում նավթ, նավթահումքեր, նավթային գազեր և այն:
Գնաճն այս շուկաներում անխուսափելի է և համաձայն էկոնոմիկայի նախարարության դասականի՝ ժողովուրդն ավելի լավ է ապրելու )))
Գործընթաց է երկրում եղբայր ...
Որ այս ամենին գումարենք խմելու ջրի, էլ էներգիայի սակագների արդեն իսկ հայտարարված բարձրացումներն, ապա քեֆը սկսում է, բայց ոչ շարքային մարդկանց համար: Իսկ դուք հարցնում եք, թե որտեղի՞ց պարգևավճարների համար այսքան փող: Քեֆ արեք:
Արմեն Գրիգորյան
Տնտեսագետ, ՀՅԴ անդամ