Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երեկ Ավելի քան 20 հազար ցուցարարներ դուրս էին եկել Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայի փողոցներ, պահանջելով, որ երկրի վարչապետ Սալի Բերիշան արտահերթ ընտրություններ նշանակի։ Բողոքի ալիքը բարձրացավ կոռուպցիոն սկանդալի պատճառով, որին հաջորդեց փոխվարչապետ Լիր Միտայի հրաժարականը։
Երեկոյան կառավարության շենքի մոտ տեղի ունեցած ցուցարարների եւ ոստիկանների միջեւ բախումների հետեւանքով, 3 մարդ է զոհվել եւ 50-ից ավելին վիրավորվել, նրանցից 24-ը ոստիկաններ են: Բժշկական զննությամբ պարզվել է, որ մարդիկ զոհվել են հրազենային վնասվածքներից: Ոստիկանները հերքում են, որ ցուցարարների դեմ հրազեն է կիրառվել: Ըստ BBC-ի, ոստիկանները հայտարարել են, որ ցուցարարների դեմ կիրառվել է արցունքաբեր գազ, ռետինե գնդակներ ու ջրցան մեքենաներ։