Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նիգերիայի հյուսիս-արեւելքի Մոնգունո քաղաքում առնվազն 20 զինվոր է զոհվել եւ շուրջ հազար խաղաղ բնակիչներ են զրկվել օթեւանից զինյալների հարձակման հետեւանքով: Այդ մասին հունվարի 9-ին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով այդ երկրի զինվորական շրջանների մի աղբյուր։
Գործակալության տվյալներով՝ մի խումբ զինյալներ, ներկայանալով որպես զինծառայողներ, հունվարի 8-ի երեկոյան մտել են Բոռնոյի նահանգի Մոնգունո քաղաք: Նրանք գրոհել են զինվորականների տեղական ստորաբաժանումների վրա, ինչպես նաեւ ավերել մոտավորապես 750 տուն:
Նիգերիայի զինված ուժերի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանություններից: «Բոկո հարամ»-ն իսլամիստական խմբավորում է, որը գործում է Նիգերիայի հյուսիսում եւ հյուսիս-արեւելքում:
Նրա զինյալները նաեւ հարձակումներ են կատարում հարեւան երկրների՝ Նիգերի, Կամերունի եւ Չադի տարածքներում: «Բոկո հարամ»-ը ձգտում է Նիգերիայի ամբողջ տարածքում հասնել իսլամական խալիֆայության ստեղծման եւ շարիաթի (իսլամական իրավունքի) նորմերի հաստատման:
2009 թվականից «Բոկո հարամ»-ի զինյալների կողմից ավելի քան 27 հազար մարդ է սպանվել Չադ լճի ավազանի երկրներում: Մոտավորապես 2,6 մլն մարդ փախստական ու հարկադիր վերաբնակ է դարձել: Հակամարտության գոտում հայտնված 11 միլիոնից ավելի նիգերիացիներ շտապ հումանիտար օգնության կարիք ունեն: 2015 թվականի մարտին խմբավորումը հավատարմության երդում է տվել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը: ՄԱԿ-ի տվյալներով՝ վերջին տասը տարվա ընթացքում Նիգերիայում «Բոկո հարամ»-ի ձեռքով 35 հազար մարդ է զոհվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: