Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հունվարի 5-ի Սուրբ Ծննդյան ճրագալույցի պատարագով Հայ առաքելական սուրբ եկեղեցին նշում է Սուրբ Ծննդյան տոնը։ Yerkir.am-ը հաղորդում է՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը Սուրբ Պատարագ է մատուցել Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։ Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում Պատարագը մատուցել է Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը։ Բոլոր եկեղեցիներում Սուրբ Պատարագի ավարտին կատարվել է Ջրօրհնեքի կարգ, որը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի Մկրտությունը Հորդանան գետում՝ Հովհաննես Մկրտչի ձեռամբ։
Ըստ Մատթեոս ավետարանիչի՝ Բեթղեհեմում աստղը փայլեց՝ ավետելով Հիսուսի ծնունդը։ Փրկչի հայտնության լուրը հրեշտակներից առանելով՝ առաջինը Նրան երկրպագելու եկան հովիվները։ Իսկ մոգերը Նրան ընծայեցին ոսկի՝ իբրև հաղթող թագավորի խորհրդանիշ, խունկ՝ իբրև Երկնային Աստծո խորհրդանիշ և զմուռս՝ իբրև ինքնակամ զոհվողի խորհրդանիշ։
Ըստ Հայ առաքելական եկեղեցու՝ Սուրբ Ծննդին նախորդող շաբաթը պահքի շրջան է։ Այս կանոնին հետևողները հունվարի 5-ի երեկոյան՝ Սուրբ Ծննդյան ճրագալույցի պատարագից հետո, դուրս են գալիս պահքից՝ միմյանց ողջունելով. «Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս։ Օրհնյալ է Հայտնությունը Քրիստոսի»։