կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-18 13:04
Առանց Կատեգորիա

Իրար հայհոյելով՝ կուրորեն գնում ենք դեպի անսեռ, անազգ, անծագում մի նոր աշխարհակարգի հաստատման. Դ. Վանյան

Իրար հայհոյելով՝ կուրորեն գնում ենք դեպի անսեռ, անազգ, անծագում մի նոր աշխարհակարգի հաստատման. Դ. Վանյան

Քաղաքագետ Դավիթ Վանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև։

«Պատախանատվությունս ու արժանապատվությունս թույլ չեն տալիս լռել, քանզի այս վիրուս կոչվածը արժանի է ոչ միայն գիտական ու բժշկական լուրջ հետազոտությունների, այլև քաղաքական ազնիվ, ճշմարիտ վերլուծությունների ու եզրահանգումների։

Բազմաթիվ հայ գործիչներ ու նաև ազգային կառույցներ ահազանգում են, ձայն են բարձրացնում, սակայն Հայաստանում ծավալված հեղափոխական մեծամասնական լոզունգաբանությունը, նախկին երեսուն տարիների իշխանությունների միջակ, ապաշնորհ գործունեությունը, անցյալի հնարավոր վերադարձի նկատմամբ վախն ու մարդկանց զգոնությունը բթացրած՝ "սիրո և թավշյա" ամենօրյա հայհոյախառն քարոզը, ինչպես նաև համավարակի պատճառով սեփական տներում ստիպված պատսպարվելու, վախից կուչ գալու հանգամանքները թույլ չեն տալիս հասարակ հայ մարդուն (իսկ այսօրվա "քաղաքակիրթ" աշխարհում մարդը արժեք ունի լոկ որպես ընտրող ու սպառող) ճշմարիտ կողմորոշումների գալ։ Իսկ ճշմարիտ կողմորոշումների համար, պետության կողմից, հնդկական էժանագին ֆիլմերի փոխարեն, մարդը պիտի անհրաժեշտ ինֆորմացիա, գիտելիքներ, ստանդարտներ ու ազդանշաններ ստանար։ Սակայն այսօրվա պետությունները (նաև՝ մերը) ծառայում են այդ ամենը խլացնելուն և աշխարհի իրական տերեր հանդիսացող գեընկերությունների ու օլիգարխական խմբերի շահերը սպասարկելուն։ Ամբողջ աշխարհի մեդիա - հասարակությունն է լծված այս գործընթացին։

Սկսենք Կորոնայից։
Այն լուրջ համավարակ է, և նրան հարկավոր էր, և է լուրջ վերաբերվել։ Սա միանշանակ է։ Սակայն այն ընթանում է իր հունով, նրա դեմ ելել են աշխարհի բժիշկներն ու ոստիկանները, բանակներն ու կամավորները, և շուրջօրյա իրենց պատվախնդիր կռիվն են տալիս՝ այնպես, ինչպես շատերը տվել են պատերազմի դաշտում։

Խոնարհվում եմ ձեր առջև։
Եւ, ի միջի այլոց, ժամանակն է՝ Պաշտպանության նախարարության կազմում լուրջ և զորեղ բժշկական զորամիավորումներ ունենալ, իսկ քաղաքացիական ծառայության բժիշկների որոշ կատեգորիաների և ղեկավարների հավասարեցնել զիվորական սպայական կարգերի հետ ու ապահովել նրանց կյանքը ըստ արժանվույն, որովհետև, ոչ ոք չի կարող երաշխիք տալ, որ նման համավարակներ այլևս չեն կրկնվի, կամ որ սա արհեստածին վիրուս չէ։

Այո, այն լուրջ է։ Բայց սրանից զատ, համաշխարհային գերընկերություններին և օլիգարխական խմբերին ենթակա՝ հայտնի և ոչ հայտնի լծակների միջոցով, (սորոսականները վերջիններիս վառ հետևորդ-ներկայացուցիչներն են) այս կորոնա կոչվող համավարակն ու դրա շուրջ ծավալվող իրադարձությունները շահարկվում - շահագործվում են։ Փաստերը ներկայացվում են օրհասականության լույսի ներքո և ստեղծվում է ահագնացող մի իններորդ` սրբող - տանող ալիքի երևույթ, որի մեծացող ստվերի տակ, տներում լռելյան սպասող հասարակության՝ էկրաններին հառած աչքերի առջև, նավթի գների աննախադեպ արհեստական սղաճի զուգորդումով, վերը նշված օլիգարխական ուժերն զբաղվում են բաժնետոմսերի ու ազգային հարստությունների գնումով ու զավթումով, այն էլ՝ միջազգային հարաբերությունների՝ սառը պատերազմի ձգտող, բազմաթիվ տեղային սառեցված կամ ընթացող կոնֆլիկտների, բոլոր երկրների իշխանությունների և էլիտաների հանդեպ խորը անվստահության պայմաններում։

Այն, որ չնայած՝ տարբեր երկրների, բժիշկների, գիտնականների բազմաթիվ պաշտոնական հայտարարություններին, մարդկանց ճնշող մեծամասնությունը վստահ է, որ այս վիրուսը արհեստական է՝ ապացույցն է վերոհիշյալ էլիտաների նկատմամբ վստահության բացակայության։

Աշխարհում, հազարամյակներ ի վեր, իրար դեմ հակամարտող՝ իշխանության ձգտող երկու տեսակի ուժեր կան՝ թագավորական դինաստիաներից եկող ու մեզ հասած քաղաքական ուժեր և քրմերից ու քրմապետերից սկիզբ առնող ֆինանսատնտեսական։
Առայսօր, առնվազն ձևականորեն, սակայն, գրեթե միշտ իշխել են քաղաքական ճամբարների ներկայացուցիչները։ Կորոնավիրուսը այն շահավետ գործիքն է, որը պիտի փոխի այդ ուժերի դասավորությունը, կամ վերադասավորի աշխարհն ըստ ձևի և բովանդակության։ Մենք էլ, մնացածների նման, իրար հայհոյելով, հարավսլավացիների նման՝ մեր իսկ ղեկավարներին բանտարկելով, կուրորեն գնում ենք այդ ճանապարհով՝ դեպի անսեռ, անազգ, անծագում մի նոր աշխարհակարգի հատատման, որտեղ մարդկայինն ու ազգայինը վերանալու են, մնալու են քաղաքացիականն ու մեծամասնականության վրա հիմնված համատարած շուկան։

Շարունակելի»։