Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի արած բացահայտումները ավագանու երեկվա արտահերթ նիստում անաղմուկ չանցան: Ըստ Yerkir.am-ի՝ համացանցում բուռն քննարկումներ եղան. քննադատեցին, պաշտպանեցին, խրախուսեցին, պախարակեցին:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության արձագանքն էլ չուշացավ. «Կուսակցությունը քննարկում է Երևանի ավագանում իր միակ անդամին` Դավիթ Խաժակյանին հետ կանչելու և ավագանում նրա գործունեության շարունակության նպատակահարմարության հարցը»:
Այս ամենը սակայն չի նշանակում, որ կուսակցությունում դժգոհ են Դավիթ Խաժակյանի գործունեությունից:
Մարուքյանի խոսքով, «Լուսավոր Հայաստանը» պատասխանատվություն է կրում ավագանում «Լույս» խմբակցության գործունեության համար, որի վրա որևէ ազդեցություն չունի:
«Լուսավոր Հայաստանն» ունի իր օրակարգը, սակայն ավագանու «Լույս» խմբակցությունը պարբերաբար շեղվում է կուսակցության որդեգրած գծից: Ըստ ԼՀ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի, հասկանալ է պետք, թե որքանո՞վ է նպատակահարմար իրենց մասնակցությունը «Լույս»-ում, ինչ ձեւաչափով: «Մենք պետք է պատասխանատվություն կրենք մի բանի համար, որի հետ կուսակցությունն ամբողջությամբ համաձայն չէ: Պատասխանատվություն ենք կրում մի բանի համար, որը մեր կուսակցության օրակարգում ներառված չէ»,-ասել է Թանդիլյանը:
Ցեխ շպրտվեց նաև «կատակերգու» քաղաքապետի ուղղությամբ:
«Քաղաքապետը հռհռում էր ավագանու անդամի ելույթի ժամանակ, ձեռք էր առնում նրանց, պրովոկացիայի էր ենթարկում: Հենց գիտի «Կարգին հաղորդումում» է ինքը»,- ասել է Մարուքյանը:
Մինչ վարագույները կփակվեն իմքայլական ավագանիները գուցե լավ ծափահարեն Երևանի երբեմնի ամենախայտառակ քաղաքագլխին, հետո գուցե ուշ լինի:
Մի բան, սակայն, հստակ է՝ ավագանու կազմից Դավիթ Խաժակյանի հեռացումը ընդդիմությանը կթուլացնի: Գուցե հենց սա է օրվա իշխանության նենգ մտադրությունը «պառակտիր, որ տիրես»: