|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» անվանակարգում է առաջադրվել Էմիլ Մկրտչյանի «Իդան այստեղ է» ֆիլմը:
Լրագրողներին Մկրտչյանը հայտնեց, որ երկու տարի առաջ առաջին անգամ մասնակցել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնին եւ Շվեդիա վերադառնալուն պես` սկսել նոր ֆիլմ նկարահանել` կրկին փառատոնին մասնակցելու նպատակով:
Նա տեղեկացրեց նաեւ, որ ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես է ֆիլմի գլխավոր հերոսուհին` Իդան, մեռնում մտովի, եւ միշտ ստիպված լինում պայքարել լույսի եւ խավարի արանքում:
«Աշխարհում կա մթություն եւ լույս, եւ ֆիլմը ներկայացնում է մի աղջկա ընկալումը խավարի եւ լույսի մասին: Դերասանուհին Շվեդիայից է, եւ մինչ այս նա նկարահանվել է շվեդական մի շարք ֆիլմերում: Ֆիլմը ցուցադրվում է առաջին անգամ»,-ասաց Մկրտչյանը: