Փոխարժեքներ
07 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.58 |
EUR | ⚊ | € 446.2 |
RUB | ⚊ | ₽ 4.6044 |
GBP | ⚊ | £ 513.46 |
GEL | ⚊ | ₾ 140.78 |
Շոուբիզնեսի որոշ ներկայացուցիչների նկատմամբ քրեական գործ է հարուցվել. ըստ Yerkir.am-ի՝ այսօր լրագրողների հետ զրույցում նշել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը:
Նա նշեց նաև, որ այս պահի դրությամբ բիզնեսի մոտ 10 ներկայացուցիչներ արդեն հայտարարագրել են իրենց եկամուտները:
«Շոու բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչներ Հարկային մարմին են ներկայացրել հայտարարագրեր և վճարել իրենց կողմից ստացած եկամուտներից բխող հարկային պարտավորությունները: Որոշ ներկայացուցիչների նկատմամբ հարուցվել են քրեական գործեր, որոնք ներկայում նախաքննության փուլում են»,- նշեց Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ ՊԵԿ-ը մի քանի ամիս է, ինչ սկսել է կոշտ միջոցներ ձեռնարկել հարկերի վճարումից խոսափող շոուբիզնեսի ներկայացուցիչների նկատմամբ:
Ավելի վաղ կոմիտեն տեղեկացրել էր, որ, ի թիվ այլ երգիչների, իրենց եկամուտները հայտարարագրել են Իվետ Մուկուչյանը, Սիլվա Հակոբյան, Թաթան և այլք: