կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-17 11:39
Հասարակություն

Մայրաքաղաքի մի քանի փողոցներ ժամանակավորապես փակ կլինեն. քաղաքապետարան

Մայրաքաղաքի մի քանի փողոցներ ժամանակավորապես փակ կլինեն. քաղաքապետարան

Մայրաքաղաքի մի քանի փողոցներ ժամանակավորապես փակ կլինեն. Yerkir.am-ն այս մասին տեղեկանում է Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից:

«Հարգելի համաքաղաքացիներ,

մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում, ամանորյա տոնական միջոցառումների նախապատրաստական աշխատանքներով պայմանավորված, ինչպես նաև առանձին օրերի՝ միջոցառումների անվտանգությունն ապահովելու նկատառումով մի քանի փողոցներ ժամանակավորապես փակ կլինեն, մասնավորապես.

  • Հանրապետության հրապարակում դեպի Մայր տոնածառ տանող վերգետնյա անցում տեղադրելու նպատակով ս.թ. դեկտեմբերի 18-ին՝ ժամը 21։00-ից մինչև դեկտեմբերի 19-ի ժամը 08։00-ն կդադարեցվի Հանրապետության հրապարակից դեպի Վ. Սարգսյան փող. տանող շրջանաձև ճանապարհահատվածի և Վ. Սարգսյան փողոցից դեպի Հանրապետության հրապարակի շրջանաձև հատված տանող տրանսպորտային հոսքերի երթևեկությունը։
  • Տոնածառի լույսերը վառելու արարողության փորձերը և միջոցառումը կազմակերպելու նպատակով ս.թ. դեկտեմբերի 19-ին՝ ժամը 21։00-ից կդադարեցվի Նալբանդյան-Աբովյան հատվածի երթևեկությունը մինչև դեկտեմբերի 20-ի առավոտյան ժամը 05։00-ն և դեկտեմբերի 20-ին` ժամը 19։00-ից մինչև դեկտեմբերի 21-ը՝ ժամը 24։00-ն։
  • Ս.թ. դեկտեմբերի 21–ին` ժամը 17:00-24:00-ն փակ կլինեն Հանրապետության հրապարակ մտնող բոլոր փողոցները։
  • Դեկտեմբերի 31-ի համերգը կազմակերպելու նպատակով ս.թ. դեկտեմբերի 29-ին՝ ժամը 22։00-ից կդադարեցվի Նալբանդյան-Աբովյան հատվածի երթևեկը՝մինչև հունվարի 1-ը՝ ժամը 08։00-ն։
  • Ս.թ. դեկտեմբերի 31–ին` ժամը 17:00-ից մինչև հունվարի 1-ը՝ ժամը 06:00-ն կփակվեն Հանրապետության հրապարակ մտնող բոլոր փողոցները։
  • Սուրբծննդյան համերգը կազմակերպելու նպատակով 2020թ. հունվարի 5-ին՝ ժամը 11:00-ից կդադարեցվի Նալբանդյան-Աբովյան հատվածի երթևեկությունը մինչև 24:00-ն։