կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-16 14:48
Հասարակություն

Երթուղայինի դուռը ընկավ հենց ընթացքի ժամանակ

Երթուղայինի դուռը ընկավ հենց ընթացքի ժամանակ

Երևանի քաղաքային տրանսպորտի վիճակը շարունակում է մնալ կայուն խայտառակ։

ArmDaily.am-ի թղթակիցն այսօր ականատես եղավ, թե ինչպես էր 15 համարի երթուղայինը երթևեկում առանց դռան։

Երթուղայինի ուղևորներից մեկի՝ դուռը բացելու ժամանակ, այն ընկավ։ Սա կարող էր վատ ավարտ ունենալ, բայց, բարեբախտաբար, ուղևորը տղամարդ էր ու կարողացավ կառավարել դուռն անկման պահին։ Պատկերացնո՞ւմ եք՝ եթե դուռը բացողը երեխա լիներ կամ կին, այս ամենն ինչով կավարտվեր։

Դուռն ընկավ, վարորդն ու ուղևորը փոխադարձ մեղադրանքներից հետո միասին դուռը տեղադրեցին երթուղայինի մեջ ու շարունակեցին ճանապարհը։ Ճանապարհի ողջ ընթացքում ուղևորներից մեկը բռնում էր դուռը, որպեսզի այն շուռ չգա։