Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2019թ-ի նոյեմբերի 21-ից 30-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։
Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 681 հոդված, որոնցից 350-ը եղել է բացասական, 15-ը՝ դրական, 316-ը՝ չեզոք։
Նախորդ տասնօրյակում քաղաքապետ Հայկ Մարությանը հայտնվեց քննադատությունների կենտրոնում։ Նրան քննդատեցին թե՛ «Լույս» խմբակցության ավագանիները, թե՛ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները։ ՀՀԿ-ական նախկին թաղապետ Ռուսլան Բաղդսարյանը, ըստ հայտարարության, բացահայտել է քաղաքապետարանի կոռուպցիոն կասկածելի գործարք։ Պրն. Բաղդասարյանը նշել է, որ 1 տարվա պաշտոնավարման ընթացքում միայն աղբատար կամազների գործարքով շուրջ մոտ 60 մլն դրամի տարբերություն է բացահայտել։ Նա նշում է, որ գնումը կատարվել է մեկ անձից։ Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների, 236 մլն դրամ ընդհանուր արժեքով գնման կասկածելի գործարքում անհետացել է մոտ 60 մլն դրամ:
Ֆեյսբուքում Հայկ Մարությանի և Գագիկ Խաչատրյանի որդիների համատեղ լուսանկարը բուռն քննարկումների առիթ դարձավ։ Այնուհետև «Լույս» խմբակցության ավագանիները սկսեցին հայտարարություններ անել, որ քաղաքապետարանը աղբատար մեքենաներ նվեր ստանալու դիմաց տարբեր ընկերությունների, այդ թվում՝ Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությանը շինթույլտվություններ է տվել քաղաքի տարբեր հատվածներում։
Հայկ Մարությանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով փորձեց հերքել այդ ամենը։ Քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը նույնպես հերքող հայտարարությունով հանդես եկավ, սակայն «Լույս» դաշինքի ավագանիները և «Լուսավոր Հայաստան» դաշինքի պատգամավորները սկսեցին լուրեր շրջանառել, որ Հայկ Մարությանը ստում է, և ինքն է ստորագրել համապատասխան թղթերի ներքո, ոչ թե քաղաքապետի առաջին տեղակալը, ինչի մասին պնդում էր քաղաքապետը։
Ֆեյսբուքյան հարթակում սկսեցին պահանջել Հայկ Մարությանի հրաժարականը, լուրերը հայտնվեցին նաև լրատվական դաշտում։ Հայկ Մարությանին մեղադրական տեքստով դիմեց նաև նախկինում Հայկ Մարությանի գործընկեր, դերասան Հովհաննես Ազոյանը։