Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Արայիկ Հարությունյանը շարունակում է քննադատությունների ենթարկվել»,-այս մասին գրում է «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը, որը դիտակել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի վերաբերյալ մամուլի անդրադարձը: Այս առիթով «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը գրել է.
«2020թ-ի ապրիլի 21-ից 30-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։
Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 366 հոդված, որոնցից 27-ը եղել է բացասական, 3-ը՝ դրական, 336-ը՝ չեզոք։
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը շարունակում է քննադատությունների ենթարկվել։
Դժգոհությունների պատճառ է դարձել Արայիկ Հարութունյանի այն որոշումը, որ թատերականում առանց ընդունելության քննության է կազմակերպվելու ընդունելությունը։ Մասնագետները դա աբսուրդ են համարում։
Քննադատվել է նաև այն հանգամանքը, որ ԿԳՄՍ-ում 20 ամսվա ընթացքում 1․318․000 դոլար պարգևավճար է հատկացվել։
Լրատվականների ստացած նամակի համաձայն, ծնողները բողոքում են Արայիկ Հարությունյանի այն որոշման դեմ, որ օնլայն դասընթացների ժամանակ դպրոցի ստացված գնահատականները հաշվի չեն առնվելու և մարտ ամսվա տվյալներով են ամփոփվելու քառորդներն ու տարին»։