| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հայաստանը հրաժարվել է «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակել Լեռնային Ղարաբաղում գտնվող ադրբեջանցի քաղաքացիներին. այս մասին, ըստ Yerkir.am-ի, հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը՝ Բրատիսլավայում ԵԱՀԿ-ի ԱԳՆ նախարարների խորհդրի նիստի ժամանակ:
«Ցավոք միլանյան հանդիպումից հետո հաջորդած ժամանակահատվածում չեմ կարող խոսել Ղարաբաղյան հակամարտության շուրջ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման առաջընթացի մասին: Առաջնագծում այսօր համեմատաբար հանգիստ է, բայց այդուհանդերձ բանակցություններում առաջընթաց չկա, չնայած, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները անընդունելի են համարում ստատուս-քվոն: Հայկական կողմը շարունակում է հանդես գալ սադրիչ հայտարարություններով, որոնց նպատակը բանակցությունները տապալելն է». – հայտարարել է Մամեդյարովը:
Ադրբեջանցի նախարարը նաև Հայաստանին մեղադրել է բանակցությունները ձևաչափը փոխել ցանկանալու մեջ:
Հիշեցնենք, որ Արցախում գտնվող ադրբեջանցիներն են դիվերսանտներ Դիլհամ Ասկերովն ու Շահբազ Գուլիևը, որոնք ապօրինաբար Արցախի պետական սահմանը հատելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, մարդուն բացահայտ առևանգելու և սպանության համար դատապարտվել էին համապատասխանաբար ցմահ և 22 տարի ժամկետ ազատազրկմամբ: Նրանք 2014 թվականի հուլիսի 4-ին առևանգել էին Արցախի անչափահաս քաղաքացի Սմբատ Ցականյանին, որի մարմինը հրազենային վնասվածքներով հայտնաբերվել էր հուլիսի 15-ին Քարվաճառ և Մանաշիդ համայնքների միջև ընկած անտառային զանգվածում: