Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
15 ուղևոր է մահացել ՌԴ Անդրբայկալյան երկրամասի Սրետենսկի շրջանումՙ ավտոբուսիՙ Կուենգա գետով անցնող կամրջից ընկներու հետևանքովՙ ըստ Yerkir.am-իՙ հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:
«Վթարի հետևանքով 15 մարդ զոհվել է, 18-ը՝ վնասվածքներ ստացել․ նրանցից 6-ը հոսպիտալացվել են»,-հայտնել են Աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոնից:
ԱԻՆ-ում այս տեղեկությունը հաստատել են և նշել, որ նախնական տվյալներով ավտոբուսում եղել է 44 մարդ։ Նախարարությունում նաև պատմել են, որ ավտոբուսն ընկնելու մասին տեղեկությունը ստացել են Մոսկվայի ժամանակով 09:38-ին:
Վթարի հետևանքների վերացմանը մասնակցում է 30 մարդ։ Տուժածների տարհանման համար նախատեսվում է ներգրավել Աղետների բժշկության սանիտարական ավիացիան:
Գործակալությանը Ռուսաստանի ճանապարհային ոստիկանությունից հատնել են, որ վթարը տեղի է ունեցել Մոգոյտույ-Սրետենսկ-Օլոչի ավտոճանապարհի 60-րդ կմ-ում: Վթարի պատճառ է դարձել Kia Granbird ավտոբուսի պայթած անիվը։ Ավտոբուսը Սրետենսկից գնում էր Չիտա։
Ըստ հաղորդման՝ ավտոբուսը հարվածել է արգելապատնեշին և ընկել կամրջից: Նախնական տեղեկություններով՝ ավտոբուսը պատկանում է անհատ ձեռնարկատիրոջ, որը զբաղվում է զբոսաշրջային փոխադրումներով:
Անդրբայկալյան երկրամասի դատախազությունը կամրջից մարդատար ավտոբուսի գետը ընկնելու փաստի առիթով հետաքննություն է սկսել։