կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-11-27 15:59
Հասարակություն

Ադրբեջանի բանակում խոշտանգումներ են եղել՝ հայ լրտեսներ են փնտրել. BBC

Ադրբեջանի բանակում խոշտանգումներ են եղել՝ հայ լրտեսներ են փնտրել. BBC

Բրիտանական BBC պարբերականը ադրբեջանական բանակում խոշտանգումների վերաբերյալ ծավալուն հոդված է հրապարակել: Հոդվածագիր Մահերամ Զեյնալովը, նպատակ ունենալով ներկայացնել Ադրբեջանում մարդկանց խոշտանգման դեպքերը, հարցազրույց է վերցրել խոշտանգումներից տուժած զինծառայողներից ու նրանց հարազատներից: 

«Խոշտանգումների հետևանքով զոհված 9 զինծառայող, մի քանի տասնյակ տուժածներ, 25 դատապարտյալ, որոնց մեղադրել են պետական դավաճանության մեջ: Նման իրավիճակ է տիրել 2017 թվականին ադրբեջանական բանակում»,- գրում է Զեյնալովը:

2017-ի մայիսին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը, պետական անվտանգության ծառայությունը, պաշտպանության նախարարությունը և ներքին գործերի նախարարությունը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում տեղեկացրել են, որ հօգուտ հայկական հատուկ ծառայությունների լրտեսություն իրականացնելու մեղադրանքով ձերբակալվել են զինծառայողներ: Սա այն տեղեկատվությունն էր, որ հայտնի էր գործի վերաբերյալ, որը հասարակությանն առավել հայտնի է «Տերտերյան գործ» անունով:

Հոդվածագիրը մանրամասնում է, որ թեև դեպքերը տեղի են ունեցել 2017-ին, այնուամենայնիվ, հասարակությանը զանգվածային խոշտանգումների մասին հայտնի է դարձել միայն մոտ 2 տարի անց՝ 2019 թվականին, երբ հետզհետե սկսել են բացահայտվել այդ գործի մանրամասները:

В тот день Равану возмутило, что пришедшие в мечеть военные не позволили обмыть тело, чего требует мусульманский обычай. А само тело было уже обмотано тканью и накрыто флагом.

Զեյնալովն անդրադարձել է նաև խոշտանգումների պատճառով զոհված ենթասպա Ռուսլան Օջագվերդիևին՝ խոսելով նրա այրու`Ռավանայի հետ:

Կնոջ պնդմամբ` եթե իր ամուսինն ընդուներ լրտեսության մեղադրանքը, ապա ողջ կմնար: Նա հիշում է նաև, որ 2017 թվականի հունիսի 15-ին իր ամուսինը գնացել է զորամաս, ինչից հետո դադարել է պատասխանել հեռախոսազանգերին: Որոշ ժամանակ անց զինվորականները Ռավանային հայտնել են, որ իր ամուսնուն տարել են, բայց թե ուր և ինչ պատճառով, չեն ասել:

«Արդեն առավոտյան հայտնեցին՝ ամուսինս մահացել է»,- հիշում է նա:

Բայց պաշտոնական եզրակացությունն այլ բան է ասում: Համաձայն դրա՝ ենթասպա Ռուսլան Օջագվերդիևի մահը վրա է հասել մարզման ժամանակ՝ սրտի կանգից:

Կինն այդ տեղեկատվությանը չի հավատացել է, հետագայում նոր փորձաքննություն է նշանակվել, և պարզվել է, որ նրա ամուսինը մահացել է կրծքավանդակի վնասվածքից:

Հոդվածագիրը պարզաբանում է, որ Ռավանան տասնյակ զինծառայողների զոհերի հարազատներից մեկն է, որը դատի էր տվել Ադրբեջանի ռազմական դատախազությանը: Դատարանում մյուս զինվորների ելույթներից նա պարզել էր, թե ինչպես էին իր ամուսնուն խոշտանգել:

«Նրանք ամուսնուս բերանը շապիկ են խցկել, խեղդել, պահանջել խոստովանել, որ ինքը լրտես է, ասել են՝ դու ընտրություն ունես, կա՚մ մեռնել, կա՚մ խոստովանել»,- հիշում է Ռավանան:

Հետագայում դատարանում Ռավանան իմացել է, որ իր ամուսինը կեղծ մատնության զոհ է:

Հոդվածն ամփոփելով՝ հեղինակը նշում է, որ Ադրբեջանում իրավապաշտպանները քաղբանտարկյալների ցուցակներ են ստեղծում 1990-ականների կեսերից: Դա համընկնում է այն ժամանակաշրջանի հետ, երբ Հեյդար Ալիևը՝ ներկայիս նախագահ Իլհամ Ալիևի հայրը,  երկրի նախագահ էր դարձել: