Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն ԱՄՆ դեսպաններին անվանել է «լրտեսներ», հայտնում է Reuters–ը։
Մեկնաբանելով ֆիլիպինյան լրատվամիջոցների հրապարակումներն այն մասին, որ ամերիկացիները դավադրություն են ծրագրում՝ երկրում իրավիճակն ապակայունացնելու նպատակով, Դուտերտեն նշել է, որ ոչ մի հաշվետվություն չի ստացել հատուկ ծառայություների կողմից, բայցեւայնպես համարում է, որ ԱՄՆ դեսպանների մեծ մասը համագործակցում է ԿՀՎ-ի հետ։ «Ամերիկյան դեսպանների մեծ մասը, ոչ բոլորը, իրականում ոչ թե պրոֆեսիոնալ դիվանագետներ են, այլ լրտեսներ։ Նրանք կապված են ԿՀՎ-ի հետ»- ասել է Դուտերտեն։