|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Օպերայի հարակից տարածներում կառուցված սրճարանների ապամոնտաժման աշխատանքները դադարեցվել են: Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը համաձայնել է բանակցել Օպերայի տարածք եկած ԲՀԿ–ական պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի ու Արման Աբովյանի հետ՝ ստեղծված իրավիճակում ընդունելի լուծումներ գտնելու նպատակով։
Հավելենք, որ այս պահին ոստիկանություն բերման է ենթարկվել 16 քաղաքացի:
Օպերայի հարակից տարածքից բերման ենթարկված անձանց հետ կապված՝ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները գտնվում են ոստիկանությունում: Ստացվել են ահազանգեր Պաշտպանի աշխատակազմ, հայտնում են ՄԻՊ գրասենյակից:
Այցը կապված է ազատությունից զրկված վիճակում գտնվող անձանց իրավունքների երաշխավորման հետ:
Հիշեցնենք, որ վաղ առավոտից Օպերայի հարակից տարածքի սրճարանների աշխատակիցները ցույց էին կազմակերպել`բողոքելով ապամոնտաժման դեմ: