Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԵՄ Խորհուրդը հաստատեց Եվրահանձնաժողովի (ԵՀ) նոր կազմը՝ Ուրսուլա ֆոն դեր Լյաենի ղեկավարությամբ, որը պետք է աշխատանքն սկսի դեկտեմբերի 1-ին։ Այս մասին, Yerkir.am-ի տեղեկացմամբ, նշվում է ԵՄ Խորհրդի՝ երկուշաբթի Բրյուսելում տարածած հայտարարությունում։
Մեծ Բրիտանիան, որը պետք է դուրս գա Եվրամիությունից 2020 թվականի հունվարի 31-ից, այդպես էլ Բրյուսելին չի ներկայացրել իր թեկնածուին։ ԵՀ նոր կազմը վերջնականապես պետք է հաստատի Եվրոպական խորհրդարանը, որը դրա համար կքվեարկի նոյեմբերի 27-ին Ստրասբուրգում՝ լիագումար նիստում. հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Խորհուրդն այսօր հաստատել է անձանց ցուցակը, որոնք առաջարկվել են Եվրահանձնաժողովի կազմում նշանակվելու համար՝ մինչև 2024 թվականի հոկտեմբերի 31-ը։ Սա Եվրախորհրդարանում քվեարկության հնարավորություն է բացում ԵՀ լրիվ կազմի հաստատման համար»,- պարզաբանվում է փաստաթղթում։
Մեծ Բրիտանիան, որը, ըստ Լիսաբոնի համաձայնագրի, պետք է ԵՄ-ից դուրս գար 2019 թվականի մարտին՝ Եվրախորհուրդ գրավոր հայտարարություն տալուց ուղիղ 24 ամիս հետո, չկարողացավ դա անել երկրի քաղաքական էլիտայի շրջանում սուր տարաձայնությունների պատճառով։ Մինչ այդ պահը Մեծ Բրիտանիան ձևականորեն մնում է որպես ԵՄ լիիրավ անդամ՝ բոլոր իրավունքներով և պարտականություններով, այդ թվում՝ սեփական եվրահանձնակատարի նշանակման պարտականությունը նոր Եվրահանձնաժողովի կազմում։ Բայց Լոնդոնը դա չի արել, եւ հիմա ԵՄ ինստիտուտները պատրաստում են իրավաբանական հիմնավորում, որը թույլ կտա Լոնդոնի համար ևս մեկ բացառություն անել ու խուսափել իրավաբանական ճգնաժամից նոր Եվրահանձնաժողովի նշանակման վերաբերյալ: