|
Փոխարժեքներ
31 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.54 |
| EUR | ⚊ | € 433.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.6501 |
| GBP | ⚊ | £ 499.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.96 |
Եվրախորհրդարանի պատգամավորները հաստատել են Եվրահանձնաժողովի նոր կազմը՝ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի գլխավորությամբ. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՏԱՍՍ-ը՝ նշելով, որ քվեարկությունը կայացել է նոյեմբերի 27-ին Ստրասբուրգում ընթացող լիագումար նստաշրջանի ընթացքում:
Առաջարկված կոմիսարների օգտին քվեարկել է 461 պատգամավոր, իսկ դեմ՝ 157-ը, ձեռնպահ է մնացել 89-ը: Քվեարկությանն, ընդհանուր առմամբ, մասնակցել է 707 խորհրդարանական:
Հավելենք, որ նոր Եվրահանձնաժողովն իր պարտականությունների կատարմանը կանցնի դեկտեմբերի 1-ին՝ ավելի վաղ նշանակված ժամկետից մեկ ամիս անց: