Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Պայքար Ստամբուլյան կոնվենցիայի, ԼԳՊՏ համայնքի ներկայացուցիչների դեմ, համայքի գաղտնիքները թեմաների շուրջ մամուլի ասուլիսին մասնակցում է նոյեմբերի 2-ին Հանրապետության հարապարակի մետրոյի կայարանի շատրվանների մոտից բերման ենթարկված Նարեկ Սարգսյանը:
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Հանրապետության հրապարակի մետրոյի մոտ «ՀուԶանք ու Զանգ» ներկայացման ընթացքում միջադեպ գրանցվեց։ ՀԿ-ների ներկայացուցիչները սկսեցին վանկարկել ամոթ, ամոթ», իսկ հետո մի երիտասարդ, ով ներկայացավ Նարեկ Սարգսյան անունով, փորձեց «զելյոնկա» լցնել ներկայացման մասնակիցների վրա: Նա պնդում էր, որ ներկայացման մասնակիցները «սատանիստներ» են։ «Իմ երկրում սատանիստական երեւույթ չի լինելու: Ես պայքարելու եմ, ինչքան ուզում եք բռնեք»,-նշեց նա, որից հետո քաղաքացուն բերման ենթարկեցին։
Ներկայացման դեմ քաղաքացիները հայկական ազգային երաժշտություն միացրին և սկսեցին պարել:
«Հուզանք ու զանգը» նախագծի կազմակերպիչների փոխանցմամբ՝ այն հարցականի տակ է դնում կնոջ պահվածքի, խոսելու եւ շարժվելու ձեւի հանրային ընկալումը։ Նախօրեին որոշ ՀԿ-ներ բոյկոտել էին նրանց փորձը։
Ասուլիսին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ: