|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի այցի կապակցությամբ բողոքի ցույց կազմակերպած քաղաքացիների նկատմամբ։
Ըստ NTV-ի՝ ցուցարարները հավաքվել են Ankara Palace հյուրանոցի շենքի դիմաց, որտեղ պետք է կայանար Թիլերսոնի և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի մամուլի ասուլիսը:
Բողոքող քաղաքացիների կարծիքով՝ ԱՄՆ-ն է կանգնած Թուրքիայում 2016թ.-ի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի ետևում, ինչպես նաև աջակցում է քուրդ ահաբեկիչներին Սիրիայում: