կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-29 18:45
Աշխարհ

Ժնևում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ցույց անող կամերունցիների դեմ

Ժնևում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ցույց անող կամերունցիների դեմ
Կամերունի նախագահ Պոլյա Բայյայի մի քանի հարյուր կողմնակիցներ ու հակառակորդներ բողոքի ակցիա են իրականացրել Ժնևում, որտեղ ոստիկանությունը ստիպված է եղել արցունքաբեր գազ և ջրցան կիրառել` նրանց ցրելու համար. հաղորդում է РИА Новости-ն: Ցուցարարները փորձել են մոտենալ Intercontinental հյուրանոցին, որտեղ կանգ է առել աֆրիկյան հանրապետության 86-ամյա նախագահը, սակայն ոստիկանությունը արգելել է ցուցարարներին առաջ շարժվել` կիրառելով արցունքաբեր գազ: Այդ ընթացքում բախումներ են եղել նախագահի կողմնակիցների ու հակառակորդների միջև: Ցույցին մասնակցող կամերունցիները եկել էին Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից, Մեծ Բրիտանիայից:
«Մենք եկանք այստեղ բաց ձեռքերով, որպեսզի խաղաղ բողոքի ցույց անցկացնենք, իսկ Շվեյցարիան մեր դեմ կիրառում է արցունքաբեր գազ: Շվեյցարիան դիկտատորի համախոհն է դարձել: Հարկ ենք համարում նշել, որ այդ դիկտատորը այստեղ օրական 200 հազար եվրո է ծախսում»,- ասել է ցուցարարներից մեկը:
Ցուցարարները բողոքում են նախագահի դեմ, ասելով, որ Կամերունում 550 հազար փախստական կա, 2 հազարից ավելի մարդ է զոհվել,իսկ ինքը զվարճանում է Շվեյցարիայում: