Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունների միջև 2016 թ. ֆինանսական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրման նախագծին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ ըստ համաձայնագրի, ԳԴՀ կառավարությունը հնարավորություն է տալիս ՀՀ կառավարությանը Վերականգնման վարկերի բանկից («KfW» բանկ) ներգրավելու վարկային միջոցներ և ֆինանսական օժանդակություն:
«Ֆինանսական միջոցները նախատեսվում են հետևյալ ծրագրերի համար. «Գերմանա-հայկական հիմնադրամ, վերաֆինանսավորման գիծ I» ծրագրի իրականացմանն ու աջակցմանն ուղղված անհրաժեշտ հարակից միջոցառումների համար մինչև 750 000 եվրո ֆինանսական օժանդակություն, «Ախուրյան գետի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարում» 1-ին ծրագրի իրականացմանն ու աջակցմանն ուղղված անհրաժեշտ հարակից միջոցառումների համար մինչև 2 700 000 եվրո ֆինանսական օժանդակություն, «Համայնքային ենթակառուցվածքներ II, 3-րդ փուլ» ծրագրի շրջանակներում հավելյալ մինչև 2 000 000 եվրո ֆինանսական օժանդակություն, Հայաստանում գյուղատնտեսական ապահովագրման ներդրման ծրագրի շրջանակներում՝ ընդհանուրը՝ 5 339 139.38 եվրոյի չափով ֆինանսական օժանդակություն, «Գերմանա-հայկական հիմնադրամ, վերաֆինանսավորման գիծ I» ծրագրի համար՝ արտոնյալ պայմաններով տրամադրվող մինչև 20 000 000 մլն եվրո գումարի չափով վարկ»,- ասաց Ջանջուղազյանը:
Համաձայնագիրը հանդիսանում է որպես շրջանակային, որի ներքո հետագայում նախատեսվում է առանձին ֆինանսավորման կամ վարկային համաձայնագրերի ստորագրում՝ ըստ վերոնշյալ ծրագրերի: