|
Փոխարժեքներ
03 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.55 |
| EUR | ⚊ | € 407.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.3363 |
| GBP | ⚊ | £ 478.82 |
| GEL | ⚊ | ₾ 139.25 |
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նախօրեին տեղի ունեցած փակ հանդիպման ընթացքում չի կարողացել համաձայնության գալ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողությունների վերաբերյալ համատեղ հայտարարության շուրջ. հայտնում է Интерфакс-ը:
Հանդիպման ժամանակ կողմերն այնքան տարբեր դիրքորոշումներ են ներկայացրել, որ համատեղ հայտարարության հաստատումն անհնար է դարձել. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը մերժել են հայտարարությունն ընդունելու՝ մի քանի այլ երկրների առաջարկը: Պատճառը, ըստ լրատվամիջոցների, փաստաթղթի այն մասի առկայությունն էր, որը վերաբերում է Թուրքիայի գործողությունները դատապարտելուն
ՄԱԿ-ում եվրոպական մի շարք երկրների մշտական ներկայացուցիչներ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ հորդորելով Անկարային՝ դադարեցնել գործողությունը:
ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Քելլի Քրաֆթը հիշեցրել է, որ Վաշինգտոնը «ոչ մի կերպ» հավանություն չի տվել Անկարայի որոշմանը՝ իրականացնել այդ գործողությունը:
Իր հերթին, ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզան հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողության ընթացքում բոլոր կողմերը պետք է զսպվածություն ցուցաբերեն: