կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-29 20:31
Հասարակություն

Արդիականացումը չի փոխի շտապօգնության հոռի բարքերը

Արդիականացումը չի փոխի շտապօգնության հոռի բարքերը

Հունիսի 28-ի գիշերը` ժամը  4-ին, Խարբերդի 10-րդ փողոցի բնակիչ 14-ամյա Նարինե Մելքոնյանը կարիճի խայթոցից տեղափոխվել է Մասիսի տարածքային հիվանդանոց: Ընտանիքի անդամները մինչ այդ զանգահարել են 1-03 շտապօգնության ծառայություն, սակայն հեռախոսավարուհին պատասխանել է. «Մենք սպասակում ենք միայն Երեւանի տարածքում»:

Աղջկա մայրը խնդրել է տեղեկացնել, թե ինչպե՞ս կապ հաստատեն Մասիսի շտապօգնության ծառայության հետ, սակայն պատասխանը եղել է կարճ: «Ձեզ ոչնչով չեմ կարող օգնել»,- ասել է հեռախոսավարուհին և կախել լսափողը:

Օգնության հասած հարեւանն է զանգահարել 1-03 և ստացել է նույն պատասխանը: Վերջինիս  առաջարկով երեխային տարել են մոտակա մանկատուն` հերթապահ բժշկից առաջին բուժօգնություն ստանալու ակնկալիքով: Բժիշկը եւս հրաժարվել է հիվանդին օգնություն ցուցաբերել:

Երեխայի կյանքը հաջողվել է փրկել մեծ ջանքերի գնով, երբ արդեն թուլացած հիվանդին մի կերպ հասցրել են Մասիսի տարածքային հիվանդանոց: