Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարությունն ընդունել է «Վարժական հավաքներ հայտարարելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ ս.թ. հոկտեմբերի 20-ից մինչև նոյեմբերի 30-ը՝ 40 օր ժամկետով կհայտարարվի պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ, այս մասին Yerkir.am-ին հայտնեցին ՀՀ կառավարությունից։
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշել է, որ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների` ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման, մասնագիտական պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով: Վարժական հավաքներին կներգրավվի ընդհանուր թվով 316 քաղաքացի, որոնցից 220–ը` շարքային կազմի, 12-ը` ենթասպայական կազմի, 84-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:
«Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական ու սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման եւ պատրաստման վարժական հավաքների անցկացման անհրաժեշտությամբ»,- ասել է Դավիթ Տոնոյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դրանք պլանային իրադարձություններ են.
«Այո, ասել ենք՝ այն զորավարժությունները և բազմաթիվ ծրագրերը, որոնք իրականացվում են, աննախադեպ ծավալի են: Բայց դա կապված չէ արտաքին կոնյունկտուրայի փոփոխության հետ, դա կապված է որոշակի գործելաոճի և աշխատանքի ծավալների փոփոխության հետ: Այն իրավիճակում, որը գիտենք բոլորս, որևէ բան չի փոխվել, և սա պետք է մեր հանրությունը շատ հստակ իմանա»: