|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ մինչ այսօր մրցանակներ տալու հարցը կարգավորվել է կառավարության որոշումներով, իսկ հիմա այն կկարգավորվի օրենքով:
«Սահմանվել է, որ ստեղծագործությունները, աշխատանքները քննարկում, հավակնորդների ընտրությունը կազմակերպում են ընտրող հանձնաժողովները, բարձր տեխնոլոգիաների մրցանակի դեպքում՝ մրցանակաբաշխության կոմիտեն: Կառավարությունը սահմանելու է մրցանակները հանձնելու ժամկետները: Մրցանակների հետ լինելու են նաև դրամական պարգևներ»,- ասաց Ռուստամ Բադասյանը:
«Սահմանվել են թվով 10 ՀՀ պետական մրցանակներ, որոնք են.