|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.56 |
| EUR | ⚊ | € 436.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.9449 |
| GBP | ⚊ | £ 503.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.18 |
Գործադիրի վաղվա նիստում քննարկվելու է «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին հավանությունը տալու հարցը: Օրենքի նախագծով առաջարկվում է արգելել այն ծխախոտերի վաճառքը, որոնց վրա բացակայում է ծխախոտի մանրածախ վաճառքի համար սահմանված առավելագույն գնի մակնշումը:
Օրենքի նախագծի հիմնավորման մեջ նշված է. «Խնդիրը կայանում է նրանում, որ առանց ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գնի մակնշման կամ մակնշված առավելագույն մանրածախ գնից բարձր գնով ծխախոտի արտադրանքի վաճառքի արգելք որևէ իրավական ակտով սահմանված չէ: Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է հարկումից խուսափելու ռիսկերի նվազեցմանը:»
Ծխախոտի վաճառքից գանձվող ԱԱՀ-ն միշտ հաշվարկվում է ծխախոտի մանրածախ վաճառքի համար սահմանված առավելագույն գնից, սակայն գնի մակնշման բացակայությունը թույլ էր տալիս ծխախոտը վաճառել սահմանված գնից բարձր գնով: Այս քայլով կառավարությունը թույլ չի տալիս նման չարաշահումներ, ինչը, սակայն, միանշանակ կհանգեցնի ծխախոտի գնի հերթական բարձրացմանը, քանի որ այս ոլորտի տնտեսվարողների մոտ հնարավոր է լինի շահույթի նվազում: