Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր տեղի ունեցավ անկանոն միգրացիայի լուսաբանման մրցանակաբաշխությունը, որի նպատակն էր խրախուսել ՀՀ-ից սկիզբ առնող անկանոն միգրացիայի կանխարգելմանն ու պոտենցիալ միգրանտների շրջանում իրազեկվածության բարձրացմանն ուղղված թեմաների լուսաբանումը զանգվածային լրատվամիջոցներում:
Միջոցառումը կազմակերպել էր ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայությունը` Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի հետ համատեղ:
Նախապես հայտարարված մրցույթին ներկայացվել էր 2012թ. հունվարի 1-ից մինչև 2013թ. հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում հայաստանյան տպագիր, առցանց և էլեկտրոնային լրատվամիջոցներում հրապարակված շուրջ 50 լրագրողական նյութ: Ներկայացված լրագրողական աշխատանքները գնահատել էր մասնագիտական ժյուրին, որը կազմված էր լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներից:
Առաջին տեղը գրավեվ Hetq.am կայքում տեղ գտած` Երանուհի Սողոյանի` լիպովցի հայ էմիգրանտների մասին հոդվածաշարը: 2-րդը «168 ժամ» կայքում տեղադրված` Լիլիթ Ավագյանի «Ավելորդը» հոդվածն էր, 3-րդը` Հասմիկ Բադալյանի` «Հրապարակ» օրաթերթում տպագրված «Ցատկ Եվրոպայում կամ օտարության փորձությունը» հոդվածը:
Հաղթողներին տրվեցին վկայագրեր և դրամական պարգևներ: Մրցանակաբաշխությանը ներկա էին ՀՀ պաշտոնատար անձինք, ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունների, միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ: