Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
a-info.org. Մայիսի 29-ին Ախալցխայի Մշակույթի տանը, Ախալցխայի Երիտասարդական կրթամշակութային կենտրոնը անցկացրեց միջոցառում՝ նվիրված Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի 150-ամյակներին: Միջոցառմանը ներկա էին, Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Մաղաքիա Վարդապետ Ամիրյանը, Ախալցխայի հոգևոր տեսուչ Հայր Հակոբ աբեղա Սահակյանը, Նինոծմինդայից Տեր-Արմաշ քահանա Պողոսյանը, Ախալցխայի ՏԻՄ ներկայացուցիչները, Ախալքալաքի և Նինոծմինդայի Երիտասարդական կրթամշակութային կենտրոնների մանկավարժները:
Միջոցառումն սկսվեց Վրաստանի և Հայաստանի Հանրապետության օրհներգերով: Կենտրոնի սաները ներկայացրեցին Թումանյանի և Կոմիտասի կենսագրություններն ու անցած ստեղծագործական ուղին՝ թումանյանական ասմունքների և կոմիտասյան երգերի կատարումների ուղեկցությամբ: Միջոցառմանը իրենց թումանյանական քառյակներով և Կոմիտասի երգերով մասնակցեցին նաև Ախալքալաքի և Նինոծմինդայի երիտասարդական կենտրոնների սաները: Բեմականացված էր <> պոեմը, <> և <> հեքիաթները: Աշակերտները և հատկապես Անուշի դերակատար Աննա Բաբոյանը իրենց հմուտ դերասանական խաղով գերեցին հանդիսատեսի սրտերը, հնչեցին բազում գովեստի և շնորհակալական խոսքեր հյուրերի կողմից: Հոգեշնորհ Հայր Մաղաքիա Ամիրյանը իր զորակցությունը հայտնեց և բարձր գնահատեց կենտրոնում իրականացվող հայապահպան ծրագրերը, որի առհավատչյան էր այդ օրվա բազմաժանր միջոցառումը, Կենտրոնի սաների վարպետ կատարումները:
Ջավախքի Երիտասարդական կենտրոնների համակարգող, Ախալքալաքի ԵԿ-ի պատասխանատու Կարինե Թադևոսյանը ողջունեց ներկաներին և շնորհավորեց կազմակերպիչներին հայրենանվեր, անթերի աշխատանքի համար, առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց Ախալցխայի կենտրոնի տնօրեն Նանուլի Հակոբյանին և պարուսույց Տիրուհի Համբարձումյանին՝բարձրարվեստ աշխատանքի համար և վերջինիս հանձնեց ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից պատվոգիր՝ Ջավախքում հայրենասիրական և հայապահպան գործունեություն ծավալելու համար:
Սցենարում ընդգրկված էին հայրենասիրական երգեր և ազգային պարեր: Աշակերտներն ու ելույթ ունեցողները անդրադարձան նաև Հայաստանի Առաջին Հանրապետության և Վրաստանի Հանրապետության Անկախության տոներին՝ մեկ անգամ ևս շնորհավորելով մեծ հաղթանակի՝ անկախության ձեռքբերման առթիվ: Նանուլի Հակոբյանն իր եզրափակիչ ելույթում շնորհակալություն հայտնեց հյուրերին՝ իրենց ներկայությամբ միջոցառումը պատվելու համար, Հայր Հակոբին՝ Մշակույթի տան վարձակալման համար և ԵԿ-ի ամբողջ անձնակազմին, ծնողներին՝ իրենց կազմակերպչական աշխատանքներում օժանդակելու համար: