կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-26 17:21
Առանց Կատեգորիա

Սոցիալական իրավիճակը, ժողովրդագրությունը (մաս 18)

Սոցիալական իրավիճակը, ժողովրդագրությունը (մաս 18)

Սոցիալական իրավիճակը, ժողովրդագրությունը

Պետական բյուջեի ծախսերի կրճատմանը զուգահեռ,աստիճանաբար բնակչության եկամուտների մեջ նվազեց նաեւ աշխատավարձի տեսակարար կշիռը։ Եթե 1991թ. այն կազմում էր բնակչության եկամուտների ավելի քան 55 տոկոսը,ապա 1994թ. հասավ ընդամենը 24.5 տոկոսի։ Սա պայմանավորված էր առաջին հերթին աշխատատեղերի կրճատմամբ եւ գործազրկության մակարդակի ավելացմամբ։ Արտադրական ձեռնարկությունների գործունեության դադարեցման հետեւանքով փակվեցին հարյուրհազարավոր աշխատատեղեր,մարդիկ շպրտվեցին փողոց։ Գործազրկության մակարդակով Հայաստանը ԱՊՀ-ում գրավում էր առաջին տեղը։

Գործազրկության մակարդակը ԱՊՀ-ում

(տոկոսներովտնտեսապես ակտիվ բնակչության համեմատ)

 

1992

1995

1998

Հայաստան

3.4

8.2

8.9

Վրաստան

2.3

2.9

4.2

Ադրբեջան

0.2

0.8

1.1

Բելառուս

0.5

2.9

2.3

Ղազախստան

0.4

2.1

3.7

Ղրղզստան

0.1

2.9

3.1

Մոլդովա

0.7

1.4

1.8

Ուզբեկստան

0.1

0.3

0.4

Ուկրաինա

0.3

0.5

3.7

Տաջիկստան

0.4

2.0

4.3

Ռուսաստան

0.8

3.2

2.7

Եկամուտների կրճատմանը զուգահեռ, փոխվեց նաեւ բնակչության կողմից հիմնական սննդամթերքի սպառման կառուցվածքը։ Եթե 1991թ. սպառված սննդամթերքի օրական էներգիան կազմում էր 2181 կկալ,ապա 1995թ.՝ 1670 կկալ։

Սննդամթերքի սպառման դինամիկան (ընտանիքի մեկ անդամի հաշվովմիջինը մեկ ամսում (կիլոգրամներով)

 

1991

1992

1993

1994

1995

Հացամթերք

12.2

13.0

11.1

10.8

10.9

Կաթ, մածուն

4.8

2.2

1.5

1.4

1.5

Կենդանական յուղ

0.6

0.5

0.5

0.5

0.4

Պանիր

0.5

0.4

0.3

0.3

0.3

Մսամթերք

1.9

1.2

0.5

0.4

0.5

Կարտոֆիլ

4.6

4.4

4.3

4.2

4.3

Մրգեր

4.8

3.3

2.2

2.3

2.7

Շաքար

0.9

0.6

0.5

0.5

0.5

Ձու (հատ)

12.0

8.0

5.9

3.2

3.5

Բնակչության կենսամակարդակի վատթարացումը բացասական ազդեցություն ունեցավ նաեւ ծնելիության եւ մահացության վրա։ Մահացության ընդհանուր ցուցանիշը 1991-1993թթ. աճել է՝ 1000 մարդու հաշվով 6.2-ից հասնելով 7.4-ի։ Արդեն 1991 թվականից նկատվեց ծնելիության անկում,որը շատ ավելի խորացավ հետագայում։

1996թ. Հայաստանում գրեթե 20 հազարով ավելի քիչ երեխա է ծնվել,քան 1991թ.։ Հակառակ դրա,ավելացավ մահացության թիվը,չնայած այն հանգամանքին,որ այդ տարիներին մեծ թվով քաղաքացիներ սոցիալական անտանելի պայմանների հետեւանքով ստիպված եղան հեռանալ Հայաստանից։ 1993թ. Հայաստանում ավելի քան 4 հազար շատ մարդ է մահացել,քան 1991թ.։ 

Ժողովրդագրական հիմնական ցուցանիշները

 

1991թ.

1992թ.

1993թ.

1994թ.

1995թ.

1996թ.

1997թ.

Ծնելիություն

77825

70581

59041

51143

48960

48134

43929

Մահացություն

23425

25824

27500

24652

24842

24936

23985

 

Շարունակելի