|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. սեպտեմբերի 26-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն կդադարեցվի Տավուշի մարզի Ենոքավան գյուղի, Գետահովիտ գյուղի մի հատվածի բնակիչ-բաժանորդների և հարակից կազմակերպությունների, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 6-րդ միկրոշրջանի, ժամը 09.30-ից մինչև ժամը 19.30-ն ՝ Արգավանդ գյուղի Կենտրոնական, Կենտրոնական 1-ին և 2-րդ փողոցների և Սարալանջի փողոցի առանձնատների գազամատակարարումը:
«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ: