Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Արդեն բավական երկար ժամանակ է՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան այցելել-չայցելելու հարցը դարձել է թիվ 1 քննարկման առարկան:
Բանն այն է, որ հոկտեմբերի 1-ին Երևանում պետք է կայանա ԵԱՏՄ գագաթնաժողովը, որին պետք է ներկա լինի նաև ՌԴ նախագահը:. Սակայն, ըստ շրջանառվող տեղեկությունների, Վլադիմիր Պուտինը հայաստանյան իշխանությունների դեմ պահանջ է դրել, թե ՀՀ մուտք գործելու դեպքում պետք է անպայման այցելի իր վաղեմի ընկերոջը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:
Սակայն ռուսաստանյան շրջանակներից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Վլադիմիր Պուտինն այս պահի դրությամբ որոշում ունի Հայաստան չգալու: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը նշեց. «Գագաթնաժողովներում պետության գլուխներն են մասնակցում, բայց դա դոգմա չի, կարող է նախագահի կողմից լիազորված անձը մասնակցել, դա կտեսնենք հոկտեմբերի 1-ին»:
Այսինքն՝ իշխանություններին դեռ հայտնի չէ՝ կգա Պուտինը Հայաստան, թե ոչ»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։