Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Մենք արդեն բազմիցս հերքել ենք այդ տեղեկատվությունը. ներկայումս փորձ է արվում պետական կառույցի կողմից արդեն իսկ հերքված տեղեկատվությունը վերստին շրջանառել նոր մտացածին մանրամասներով, որոնք նույնպես չեն համապատասխանում իրականությանը՝ այդպիսով ձեւավորելով մի քանի շերտից բաղկացած կեղծ լուր: Այս մասին Aysor.am-ին հայտնել է ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով տեղեկությանը, ըստ որի՝ ԱՄՆ կառավարությունը ՀՀ իշխանությունների առջեւ պահանջ է դրել՝ հանել զորախումբը Սիրիայից եւ այդ հարցով քննարկում է տեղի ունեցել: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
«Սիրիայի հայ համայնքի անվտանգությանը եւ վերջինիս տրամադրվող աջակցությանն առնչվող հարցերի անհիմն շահարկումը նեղ անձնական շահերից ելնելով համարում ենք անընդունելի:
Թեմայից դուրս, պարզապես հավելեմ, որ անվտանգության ոլորտում աշխատող գերատեսչությունները եւ դրանց ղեկավարները մշտական խորհրդակցության մեջ են տարբեր հարցերի շուրջ, ինչի մասին բազմիցս նշվել է նաեւ այդ գերատեսչությունների ղեկավարների կողմից»,-ասել է Նաղդալյանը: