Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«alikonline.ir» - Թեհրանի ամենամեծ եկեղեցի համարւող Ս. Սարգսի շրջակայ յուշարձանի միջավայրի բարձրութեան թոյլատրելի չափերը գերազանցւել է, որի շահագործման իրաւասութիւնների լիազօրագրի հաստատումը յանձնւել է մասնաւոր սեկտորին:
Ազգային շինութեան միջավայրի սահմանի բարձրութեան իրաւասութեան լիազօրագրի հաստատումը կատարւել է Թեհրանի ոչ նիւթական մշակութային ժառանգութեան կենտրոնի կողմից: Այնուամենայնիւ, նոյն կազմակերպութիւնը շինարարական աշխատանքներն իրականացնելուց յետոյ պնդում է, թէ իբր անհրաժեշտ է ցածրացնել շինութեան յարկայինութիւնը:
Շէնքի բարձրութիւնը կազմում է 6 յարկ, որից 4-ը գետնի մակերեսին: Համաձայն գործատուի յայտարարութեան՝ շինութեան շահագործման նպատակային նշանակութիւնը իրականացւելու է՝ բիզնես, բնակելի եւ ձեռարւեսի ոլորտներում: Շինարարական աշխատանքները կաւարտեն նոյեմբերին:
Անդրադառնալով շինութեան կառուցման արտօնագրի յանձման մանրամասնութիւններին ՝«Մեհր»-ը հաղորդում է, որ Թեհրանի ոչ նիւթական մշակութային ժառանգութեան կենտրոնի ղեկավարի տեղակալ Մոհսէն Շէյխօլէսլամին հրաժարւել է պատասխանել թեմային առնչւող հարցմանը:
Նշւում է, որ նոյն պաշտօնեան հրաժարւել է կենտրոնի ղեկավարի տեղակալի իր պաշտօնից: Միաժամանակ խօսակցութիւններ է գնում նաեւ Թեհրանի այլ պատմական նշանակութեան շինութիւնների այդ թւում «Գոլեսթան»-ի սահմանների շրջանցման վերաբերեալ: